07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ծեծում էին, տաբատներն իջեցնելով` պատժում

“Տղաս մեղադրում է եղբորս, իրեն համասեռամոլ դարձնելու մեջ: Ես չեմ հավատում` եղբայրս չէր կարող: Ինքը հերքումա: Տղաս արդեն մի քանի անգամ իմ նկատմամբ մահափորձ է արել: “02” թերթում էլ կա: Տղաս գողացել ու տարելա իմ հագուստները: Հետո բերեց վրան արյան հետքերով… չեմ հասկանում սրան վերջ չկա…”,-իր պատմությունը շարունակեց հուսալքված մայրը:

Գ.Մ-ի պատմելով` տղան բավականին խելացի երեխա է եղել: Դպրոցում շատ լավ է սովորել, ուսուցիչները միշտ հիացել են` մոր և որդու հարաբերություններով:

6-րդ դասարանում տղան երազում էր հոգևորական դառնալու մասին: Սկզբունքորեն մայրը դեմ չէր.”Ասում էր` մամ ջան ես քուր ու ախպեր չունեմ: Դառնամ հոգևորական Աստված ինձ ամեն բան կտա: Ես էլ թողեցի ու գնաց Երուսաղեմում սովորելու…”:

Տարիուկես  ուսանելուց հետո` խայտառակ բացահայտումներից հետո տղան հեռացվում է հոգևոր դպրոցից:

Ներկայանալով կեղծ անվամբ` տղան այդ ժամանակ թերթերից մեկի թղթակցին պատմել է.

”Մեզնից մեծերը մեր վրա բռնություն էին գործադրում : Ծեծում էին ու իջեցնելով մեր տաբատները` պատժում”: Սակայն որպես հեռացման պատճառ հոգևոր դպրոցը մատնանշում է որդու վատ վարքը:

“Նրան արդեն դարձի բերել հնարավոր չի, էլ չեմ հավատում…”:

Շարունակելի…..

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ