29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում ծնելիության մակարդակը իջել է

“Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով  Հայաստանում` 1,9%-ով նվազել է ծնելիության թիվը, և 3%-ով նվազել են մահվան դեպքերը”, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

“30.477  ծնունդ է գրանցվել այս տարի, յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա: Մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ որոշակի նվազում են գրանցել, 1000 բնակչից մահվան դեպքերը եղել են 9-ը: Թեև ծնելիության գործակիցները նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց քանի որ մահացության գործակիցները նվազել են, բնական աճի ցուցանիշը չի փոխվել: 1000 բնակչի հաշվով մեր բնակչությունը բնական ճանապարհով ավելացել է 5%-ով”,-ասաց Կույումջյանը:

 Վերջինիս խոսքով՝ ծնելիության ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում բավական լավ տեղ է զբաղեցնում` հավասար կամ ավելի բարձր են Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, զիջում են Մերձավոր Արևելքի երկրներին: 

Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ 2013թ. ինն ամիսների ընթացքում մանկական մահացության դեպքերը (0-1 տարեկան) նվազել են` 303` նախորդ տարվա 351-ի համեմատ: Նա նշեց, որ նվազել են նաև 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերը` 337` նախորդ տարվա 395-ի համեմատ: 

Վիճակագրությունը ցույց է տվել, որ  2,6%-ով նվազել է գրանցված ամուսնությունների թիվը: Ծնունդների հիմնական մասնաբաժինը 20-29 տարեկան կանանց է բաժին ընկնում:

 Նշվեց նաև, որ զրոյից մեկ և չորս տարեկան մանկական մահացության դեպքերը նույնպես նվազել են: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ