24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Նոր տարին դիմավորել եկեղեցում /վիդեո/

Տեր Եսայի քահանա Արթենյանը կարծում է, որ մեր  իրականության մեջ  դեռ պահպանվում է ձեւի հանգամանքը՝ մարդիկ փորձում են պահպանել տոնի արտաքին մասը: Օրինակ՝ միայն եկեղեցի այցելելը՝ բավական չէ հավատացյալ լինելու համար:

“Բայց այստեղ միայն տոների մասնակցություն չի ենթադրում, այլ ենթադրում է ժողովրդին սովորեցնել, թե ինչպես այս կամ այն տոնին մասնակցել եւ ինչ է իրենից ներկայացնում տվյալ տոնը: Մարդիկ գալիս են, ցանկանում են սովորել եւ գիտակցված մասնակցել տոներին”,- ասաց Տեր Եսային:

Մարդիկ դեռ կարեւորում են կերուխումը, սեղանները, եւ հոգեւորականի խոսքով՝ նրանք դեռ կարեւորում են վայելքները, ոչ թե խորհուրդը: Կան նաեւ այնպիսինները, որ հարգում են խորհուրդը եւ պաս են պահում: Քահանայի խոսքով, Ամանորի օրերը Պահքի վերջին օրերն են եւ խանգարում են Սուրբ Ծննդյան տոնակատարությունների խորհրդին:

 “Բայց, բարեբախտաբար, վերջին տարիններին Նոր տարուց առաջ պահք պահողների, եկեղեցում Նոր տարին դիմավորողների թիվը ավելանում է: Մենք ամեն տարի Նոր տարվա գիշերը կատարում ենք հսկման ժամերգություն եւ միասին դիմավորում ենք Նոր տարին”,- ասաց  Տեր Եսային:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ