03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ինչ ընթացակարգով կքննվի ԱԺ խմբակցությունների դիմումը ՍԴ

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի` ՍԴ ներկայացրախ դիմուն արդեն ընդունվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: 

Նրա փոխանցմամբ` դիմումը տրվել է դատավորին, հիմա այն ուսումնասիրման փուլում է: Դրանից հետո կգումարվի աշխատակարգային նիստ, որտեղ կորոշվի` ինչպիսի ընթացակարգով կքննվի դիմումը:

Հիշեցնենք, որ երեք խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու դիմում են ներկայացրել ՍԴ: 

Դիմումը ՍԴ-ում ներկայացնելու են ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ