13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

“ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը։

“Այս առիթով “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն ահա թե ինչ ասաց. “ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ։ Դա որ Ամերիկայում լիներ, տանտիրոջը մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի կալանքի տակ… Ամերիկայում շատ խիստ է դրված էդ հարցը։ Գնալ մարդու տուն ու նման բան անել… Դեսպանն այդքան բանը շատ լավ գիտի, թող իրենց օրենքներն ուսումնասիրի, հետո նոր այլ ուսումնասիրություններ կատարի”։ Խաչատրյանը կրկնեց, թե իր որդին ընդամենը իր ընտանիքին է պաշտպանել”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ