21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Իշխան Զաքարյանը Անիին խոստացել է

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը Ֆեյսբուկի իր էջում գրել է՚

“Այսօր հանդիպեցի ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Հիշեցնեմ, որ երեկ ՀՆՔՄԿ անունից դիմել էի վերահսկիչ պալատ վերջին մեկ տարում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտասահմանյան այցերի հաշվետվության տրամադրման պահանջով:

Մեր հանդիպման ընթացքում Զաքարյանը նշեց, որ առաջիկայում մարտի 31-ին ՎՊ-ի կողմից ներկայացվելիք հաշվետվության մեջ առկա են լինելու մանրամասն վերլուծություններ պետական պաշտոնյաների պետական այցերի հաշվետվությունների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձա նաեւ Պարտադիր կենսաթոշակային կուտակումների մասին օրենքին եւ նշեցի, որ եթե այսօրվա սոցիալ-տնտեսական այսպիսի օրհասական վիճակում այս պաշտոնյաների նմանատիպ շռայլությունները չլինեին, կառավարությունը ոչ միայն չէր իրականացնի այս գործընթացը, այլ նաեւ հնարավորություն կունենար բավականին բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերն ու կենսաթոշակները:

 Իշխան Զաքարյանին խնդրեցի հնարավորինս անկախ լինել իր գործելաոճում եւ մանրակրկիտ վերահսկողության ենթարկել բոլոր ոլորտները:

Եթե մենք ունենայինք բարեխիղճ կառավարություն, բոլոր ոլորտների տնտեսումների արդյունքում հնարավորություն կունենայինք արժանապատիվ աշխատավարձեր եւ կենսաթոշակներ տրամադրել ՀՀ քաղաքացիներին, սակայն բոլորս էլ գիտենք, որ դրա փոխարեն ունենք տարիներ շարունակ համաշխարհային բանկերի վարկային միջոցները մսխած մի իշխանություն, որն այսօր հանդգնում է կուտակային կենսաթոշակների միջոցով հերթական անգամ հարստահարել սեփական ժողովրդին”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ