06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի կոչը դրական արձագանք է ստացել

Ստամբուլում  մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության գագաթնաժողովի ավարտից հետո հարապարկվելու է համատեղ հայտարարություն, որի մեջ ներառվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը՝ արևելյան Երուսաղեմի վերաբերյալ:

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահը կոչ էր արել իսլամական աշխարհին արևելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի «օկուպացված» մայրաքաղաք:

Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում են Էրդողանին մոտ գտնվող աղբյուրները:

Աղբյուրը, որի անունը չի հրապարակվում,  մասնավորապես նշում է.
«Ամբողջ աշխարհին ուղղված կոչը, որով պահանջվում էր Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի օկուպացված մայրաքաղաք, ներառվելու  ԻՀԿ-ի եզրափակիչ հայտարարության մեջ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ