22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սառցալեզվակները հեռացվում են

Մայրաքաղաքում շարունակվում են  բազմաբնակարան, ինչպես նաեւ հասարակական  շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան եւ առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները:

Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է  հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու եւ հնարավոր  վտանգը կանխելու նպատակով:

Այս աշխատանքներում Երեւանի քաղաքապետարանին տեխնիկայով եւ հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երեւանի փրկարարական ծառայությունն ու մայրաքաղաքի այն համատիրությունների աշխատակիցները, որոնց սպասարկման տարածքում են գտնվում տվյալ շենքերը:

 Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել  շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

                

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ