Կալաբոկի հեքիաթն ու ԱԺ-ին ուղղված ապտակը
Ազգային ժողովում գազի սակագնի, 300 միլիոն պարքտի մասին լսումներից հետո ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ելույթ ունեցավ ու նշեց, որ Էներեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ոչ մի հարցի, ըստ էության, չէր պատասխանում:
՛՛Կալաբոկի հեքիաթն եք պատմում, ասում -ասում եք,բայց բան չեք ասում՛՛-ասաց Արզումյանը:
Ապա նկատեց, որ Իրանի դեսպանը մամլո ասուլիս տվեց, ու հայտարարեց, որ պատրաստ են գազ մատակարարել Հայաստանին, իսկ նախարարը այլ բան է ասում: ՛՛Հիմա թողնենք ձեր և Իրանի դեսպանի խղճին, թե ով մինչև վերջ ազնիվ չէ՛՛,-ասաց պատգամավորը:
Ապա անդրադառնալով գազի սակագնի վերաբերյալ ռուսական կողմի հետ պայմանագրին՝ Արզումանյանը շեշտեց. ՛՛Ես նման միակողմանի դիկտատ երբեք չեմ հանդիպել իմ փորձի ընթացքում: Այն հակասում է Սահմանադրությանը բոլոր կետերով, չէ որ մենք խոսում ենք մեր եղբայրական դաշնակից երկրի մասին՛՛: Ըստ նրա՝ անժամկետ պայմանագիր ենք կնքում ու բացարձակ հնարավորություններ տալիս ռուսական կողմին, ինչը հակասահամանդրական է: ՛՛Այս պարտավորությունները մինչև 43 թվականի դեկտեմբերն է:
Սա ապտակ է հայ ժողովրիդն, մենք էլ չէ, մեր թոռները կլինեն, չեն համարձակվի որևէ օրենք փոխել՛՛,-շեշտեց նա՝ հարցնելով, թե արդյոք որևէ մեկն այդ պայմանագիրը կարդացել է նախքան ստորագրելը:
՛՛Մեկը կարդացել է, թե թարգմանիչն է կարդացել բերել ձեզ տվել՛՛:
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ի պատասխան ասաց, որ պայմանագիրն իրականում հնարավոր է փոփոխության ենթարկել երկու կողմերի համաձայնության դեպքում: