Ինչպե՞ս հանդուրժենք այս կառավարությանը
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թե ինչու ՀՀ է կառավարությունն առանց ԱԺ-ին ու հանրությանը տեղյակ պահելու,
առանց բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու, իր վրա վերցրել ու կուտակել գազի պարտքը: ՛՛Ռուսները թանկացրել են գազը, դուք առել եք ավելի թանկ գազ՝ առանց տեղյակ պահելու, առանց նշելու՝ ինչ եկումտների հաշվին եք դա առել: Ինչպես կարող ենք հանդուրժել այդ կառավարությանը՛՛,-նշեց նա:
Արմեն Մովսիսյանի խոսքով՝ բանակցությունների վարման ընթացքում խնդիր չի եղել Ազգային ժողովին ներկայացնելու.
՛՛Ազգային ժողով ներկայացնելու խնդիր չկար, պետք է ներկայացվեր, երբ պարզ կլիներ, թե որ թիվն է վերջնական որոշվում, իսկ բանակցությունները դեռ ավարտված չէին: Դա պարզ դարձավ միայն այս տարի, այսինքն՝ նոր է խնդիրն առաջացել: Մինչ այդ չեմ կարծում, որ օրենքի խախտում է տեղի ունեցել՛՛:
Նախարարը հավելեց, որ կառավարությունը որոշել է գազի գինը չփոխել, և եթե հակառակ որոշում կայացներ, ապա գազն ավելի բարձր գնով կիրացվեր: ՛՛Այստեղ որևէ հանցագործություն եւ օրենքի խախտում չկա: Այդ գազը, որը էժան ենք հաշվել, ամբողջ ժողովուրդն է դրանից օգտվել՛՛:
Այդ ընթացքում, Մովսիսյանի խոսքով, բյուջեն որևէ պարտավորություն ու ծախս իր վրա չի վերցրել: