21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Սատանա” դատավորների գործը` գլխավոր դատախազի սեղանին /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի, Անի Կաղինյանի եւ մյուսների ներկայացրած հայցը` ընդդեմ հանրային ծառայությունների գները կարգավորող հանձնաժողովի:

Հայցվորները պահանջում էին անվավեր ճանաչել հանձնաժողովի գազի սակագինը թանկացնելու մասին որոշումը: Վճիռը հրապարակելուց հետո դահլիճում հավաքվածները` թվով հինգ դատավորներին անվանեցին հանցագործ:

Նախագահող դատավոր Կարինե Բաղդասարյանը հրապարակեց նույն հայցվորների երկրորդ վճիռը` ընդդեմ էներգետիկայի նախարարության:

Հայցվոր Անի Կաղինյանը դատարանի վճիռը լսեց նստած եւ դատավորների եւ դատական կարգադրիչների հորդորներին չենթարկվեց:

Դահլիճում հավաքվածները դատավորներին համեմատեցին սատանաների հետ, քանի որ սեւ հագուստներով են,  նաեւ ազգի դավաճան համարեցին:

“Գլխավոր դատախազը կոռուպցիոն փաստ է պահանջում: Սրանից էլ մեծ կոռուպցիա: Փաստերը ներկայացնելու ենք դատախազին, եթե կարող է, թող զբաղվի”,- լրագրողների հեը ճեպազրույցում ասաց Անի Կաղինյանը:

Մանրամասները  տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ