28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ով է փակելու հաշիվը. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 850 միլիոն դոլար ներդրումների վերաբերյալ հանրային հարցադրումները գործնականում այդպես էլ մնացին անպատասխան, որքան էլ կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը ջանացին հանրությանը համոզել, որ ներդրումային այդ այսպես ասած խոստումը ընթանում է ըստ պլանավորման: Խոշոր հաշվով, այստեղ կա իհարկե թերևս մի մեծ մոլորություն: Երբ խոսվում է ներդրումների մասին, ակցենտը դրվում է զուտ թվաբանական մեծության վրա: Օրինակ, ասվում է 850 միլիոն դոլարի ներդրում:

Մի կողմ թողնենք այսպես ասած ներդրումային աղբյուրների հարցը: Բանն այն է, որ 850 միլիոն ներդրման շոշափելի մասը կարող է կազմել ասենք սարքավորումների ներկրումը: Դա անշուշտ կարևոր է տնտեսության համար, սակայն բուն խնդիրը այն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը ուղղակի հրամայական է դարձնում ներդրումների չափման այլ սանդղակի ձևավորումը՝ ոչ թե թվով, այսքան կամ այնքան միլիոն կամ միլիարդ ներդրում, այլ աշխատատեղով՝ որքան աշխատատեղ է ձևավորվելու ներդրումների արդյունքում և տեսանելիորեն որքան աշխատատեղ է ընդգրկելու այսպես ասած մուլտիպլիկատիվ էֆեկտը: Դա կարող է լինել Հայաստանի համար նվազագույն առարկայական սանդղակը, որով կգնահատվի ներդրումների էֆեկտիվությունը: Այլապես, հնարավոր է օրինակ նորակառույց մի ՀԷԿ-ի համար ներկրել 100 միլիոն դոլարի սարքավորում, պայմանական, ու դա հաշվել իբրև ներդրում:

Կրկնենք՝ դա ամենևին վատ չէ, շատ լավ է նույնիսկ, բայց դա Հայաստանի համար սանդղակ չէ, հետևաբար չպետք է այսպես ասած կազմի կառավարության քաղաքական ակտիվ: Ներդրումային այս ոդիսականում իհարկե առավել հետաքրքրական մեկ այլ հանգամանք էլ արտաքին ներդրողների վարքագիծն է: Երբ մեկ տարի առաջ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, հոկտեմբերին Սերժ Սարգսյանն արդեն նոր կառավարության պայմաններում այցելեց ԱՄՆ, ներդրումային համաժողովի: Անցել է մեկ տարի, և առաջանում է հարց՝ կա՞, Հայաստանը զգացե՞լ է այդ համաժողովի էֆեկտը ներդրումների տեսքով:

Թերևս պետք չէ դրան վերագրել Շնող ՀԷԿ կառուցմանն ամերիկյան հայտնի ընկերություններից մեկի ներգրավումը, որը մասնակցելու է այդ ծրագրին այսպես ասած թունել փորող թանկարժեք մեքենայի տրամադրմամբ: Դա իհարկե հիանալի է, սակայն չի համապատասխանում աշխատատեղեր ստեղծելու Հայաստանի հրամայականին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև արաբական էմիրություններում գործարար համաժողովի, նաև Ֆրանսիայի գործարարների հետ է հանդիպել, այլ երկրների:

Սակայն Հայաստանում ոչ միայն չկան, այլ նաև չեն նշմարվում ամերիկյան կամ ռուսական արտաքին շոշափելի ներդրումային ծրագրեր և ի վերջո Սերժ Սարգսյանը պայմանավորվեց Սամվել Կարապետյանի հետ, ներդրողների այսպես ասած ակումբի շրջանակում, Հայաստանում ներդրումներ կատարելու խաղի կանոնների և իշխանության քվոտավորման շուրջ: Որովհետև մինչ այդ էլ Հայաստանի իշխանության համար պարզ դարձավ արտաքին նեդրողների լռելյայն համաձայնությունը՝ Հայաստանի հարցում մեղմ ասած ձեռնպահ մնալու առումով, քանի դեռ Հայաստանի իշխող համակարգը մեղմ ասած ձեռքը չի տարել իր գրպանն ու չի վճարել Հայաստանի իշխանության գինը:

Անզեն աչքով նկատելի է նաև, որ Հայաստանի իշխանությունն էլ զգալիորեն նվազեցրել է այսպես ասած արտաքին ներդրումների որոնման ջանքերը, քանի որ արտաքին ներդրողները շատ պարզ հասկացրել են, որ Հայաստանում էական ներդրումային ծրագրի մասին կմտածեն, տեսնելով միայն Հայաստանի իշխանության հաշիվը փակված լինելու կտրոնը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ