22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աղոթք քնելուց առաջ

Տե՜ր Աստված մեր, Դո՛ւ մեզ սովորեցրիր, որ ճշմարտության վկան միայն ճշմարտությունը կարող է լինել, հետևաբար մենք ահա Քո առջև կանգնած ճշմարտությամբ խոստովանում

և աղերսում ենք երեկոյան այս ժամին, թե`

Ո՜վ Տեր, Դու մի՛ նայիր մեր խոտոր մտածումներին և խորհուրդներին, այլ նայի՜ր, ու տես մեր աղոթքներն ու աղաչանքները, զղջումն ու ապաշխարության արցունքները:

Եթե Դու նայես մեր մտքի մտածումներին և մեր անցած գործերին, ապա մեր բաժինը գեհենում կլինի միայն:

Այլ Դու նայիր մեզ ինչպես Աբրահամի դստերը նայեցիր և բժշկեցիր, որը տասնութ տարի կռացած էր, մենք էլ մեր մեղքերի բեռից կռացած նայում ենք միայն երկրավոր բաներին

և երկինք չենք նայում Քեզ փառաբանելու համար, ազատի՜ր մեզ այդ կորությունից, որպեսզի Քո պարգևած քանքարները ավելացնենք Քո փառքի համար միայն:

Օգնի՜ր մեզ, մե՛ր Ապավեն, որ իմաստուն կույսերի պես պարզ երեսով դուրս գանք Քո առջև մեր ողորմության գործերով:

Տո՜ւր մեզ Քո իմաստությունը, որպեսզի մեր տունը ժայռի վրա կառուցենք:

Օրհնի՜ր մեր խլացած ականջները, որպեսզի Քո խոսքի միջոցով թույլ չտանք, որ մեր ցորենը որոմ դառնա մեր մեջ:

Մշակիր մեր հողը, որպեսզի անպտուղ թզենի չլինենք և անառակ որդու նման վերադառնանք, Քո գիրկն ընկնենք, և դու ներես մեզ ավազակի պես վերջին պահին:

Արժանացրո՜ւ մեզ Երկնքի Արքայության և Քո երանավետ ձայնը լսելուն` Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր Սրբերի բարեխոսությամբ,

Որպեսզի ընդունելով Քեզնից մեր խնդրանքները միշտ վայելչական մեծ փառաբանություն մատուցենք Քեզ, Հորը և Սուրբ Հոգուն ամենայն ժամ:

Ամեն.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ