28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ պետք է ներկայացնեն մարզպետները վարչապետին

 Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզպետարանների 2018 թվականի գործունեության վերաբերյալ: Վարչապետը նախ նշեց, որ ներկայումս մշակվում են հաջորդ տարվա գործունեության ծրագրերը, ուսումնասիրությունների արդյունքները վերհանել են այն հիմնական ցուցանիշները, որ պետք է տեղ գտնեն ծրագրերում:

Վարչապետը հանձնարարեց մարզպետներին 20 օրվա մեջ մշակել ու Տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեւթյնա ծրագրերն այս ուղղություններով՝

մեկ շնչին ընկնող համայքների սեփական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ,  աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները կատարող միջոցառումներ, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակակից տեխնոլոգիաների, ինտենսիվ այգիների հիմնման, հակակարտակայանների ստեղծման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության շահառուների թվերի ներկայացում, սպանդանոցների կառույցների թիվը մարզում, գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսի աճը նախորդ տարվա համեմատ, կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացումը, մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի ծրագրերի իրագործում, մարզում կատարված ներդրումների ծավալը, նոր ստեղծվող ձեռնարկությունների ու աշխատատեղերի թվերը, զբոսաշրջությանն ուղղված ծրագրեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ