03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ձմեռ պապիները ընդդեմ` պարտադիր կուտակային համակարգին

Դեմ եմ ՀՀ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգին շարժումը այսօր հայտարարություն է տարածել.

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:

Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան:

Այսպիսով՝ հրավիրում ենք բոլորիդ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30–ին, Ազատության հրապարակ՝ ակցիայի մասնակիցը, ականատեսն ու լուսաբանողը լինելու:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ