01 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԱՊՊԱ-ն ընդդեմ տաքսիստների. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, անհատ տաքսիների վարորդները չեն կարողանում ԱՊՊԱ պայմանագիր կնքել, քանի որ ապահովագրական ընկերությունները տաքսու վարորդներին մերժում են՝ պատճառաբանելով, թե ռիսկը բարձր է, իրենք մեծ վնասներ են կրում։ Իսկ եթե ապահովագրում են, ապա առաջարկում են ոչ թե 1 տարով պայմանագիր կնքել, ինչն ավելի մատչելի է, այլ 3 ամսով եւ անպայման “անսահմանափակ վարորդներ” դրույթով։

Այս դեպքում, “Քաղաքացիական դիրքորոշում” ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանի խոսքով, ԱՊՊԱ պայմանագրի գինը շեշտակի ավելանում է:

“Մինչեւ 80 ձիաուժ մեքենան մեկ տարվա համար ապահովագրելու արժեքը կազմում է 38,000 հազար դրամ, իսկ երբ երեք ամսով եւ “անսահմանափակ վարորդներ” դրույթով է լինում, ապա 3 ամսվա համար վարորդը վճարում է 20,500 դրամ, այսինքն՝ մեկ տարվա համար այն կազմում է 82 հազար դրամ”,-ասել է նա։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ