19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

35 հազար դոլարանոց “Տոյոտաներ” խորհրդարանին. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով ՀՀ կառավարությունը որո­շել է նոր մեքենաներ գնել պաշ­տոնյաների համար: Նոր մեքե­նաների համար ամենաշատ գումարը հատկացվել է Ազգային ժողովին,  որին պետբյուջեից կտրվի 196 մլն դրամ գումար 14 նոր մեքե­նա գնելու համար:

Եթե գումարը հավասար բաշխվի, ապա ԱԺ յուրաքանչյուր պաշտո­նյային բաժին կհասնի 14 մլն դրա­մանոց մեքենա, որը մոտ 35 հա­զար ԱՄՆ դոլար է: Աժ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը թերթի հետ զրույցում ասաց, որ նոր մեքենաները նախատեսված են ԱԺ երկու փոխնախա­գահների ՀՀԿ-ականներ էդուարդ Շարմազանովի ու Հերմինե Նաղդալյանի համար, ինչպես նաեւ ԱԺ 12 հանձնաժողովների նախագահ­ների համար, այսինքն ՀՀԿ-ականներ Արա Բաբլոյանի, Դավիթ Հարությունյանի, Արտակ Զաքարյանի, Հակոբ Հակոբյանի, Արտակ Դավթյանի, Վարդան Այվագյանի, Կորյուն Նահապետյանի, ԲՀԿ-ականներ էլինար Վարդանյանի, Մարտուն Գրիգորյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ այլոց համար:

Ուշագրավն այն է, որ թե Աժ փոխ­նախագահները, թե Աժ հանձնա­ժողովների նախագահներն արդեն իսկ շրջում են ծառայողական Toyota camry ավտոմեքենաներով, որոնք նույնպես թանկարժեք մե­քենաներ են եւ շատ նորմալ վիճա­կում են: Թերթը հարցով դիմեց Գուրգեն Դումանյանին, քանի որ ԱԺ աշխատակազմն է այդ հարցով դի­մել կառավարությանը: “Մեր պար­կը շատ հին է:

Մենք արդեն մի քա­նի տարի դիմում էինք կառավա­րությանը համապատասխան ֆի­նանսավորում ստանալու համար, որ գոնե պարկը ինչ-որ չափով թարմացնենք էս 14 հատով, իհարկե, մեր կարիքներն ամբող­ջությամբ չենք բավարարում, բայց ինչ-որ չափով կարող ենք ավելի թեթեւացնել մեր հոգսը, քանի որ 95-96 թվականներից մեքենաներ ունենք էստեղ”,-ասաց Դումանյանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ