30-ամյա տղամարդը բռնաբարել է 18 տարեկան մտավոր հետամնաց աղջկան. Առավոտ
Օրերս, դեկտեմբերի 10-ի երեկոյան, “Վստրեչի” կամուրջի տակ բռնաբարել են մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկանը վերջերս լրացած մի աղջկա, որի ծնողը “Առավոտի” հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բռնաբարությունը նախապես մտածված է եղել՝ բռնարարն օգտվելով աղջկա առողջական խնդիրներից, կարծել է, թե մտավոր թերզարգացում ունի, դժվար թե գործը բացահայտվի: Տուժողի մայրը վստահեցրեց, որ արդեն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աղջիկը կույս է եղել ու իսկապես բռնություն է տեղի ունեցել. դա է հաստատում նաեւ տուժողի հագուստի վրայի արյան հետքերը: Արդեն 2 օր է՝ աղջիկն արնահոսում է, դժվարությամբ է քայլում, ու ինքնամփոփ է դարձել, սարսափելի վախեցած է, ու ժամերով լուռ է մնում, ինչպես մայրն ասաց` մտքերի մեջ ընկած:
Աղջիկը մի քանի ամիս է, ինչ “Փրկություն” հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն էր այցելում, մոր պատմելով` այստեղ երեխան իրեն շատ երջանիկ էր զգում, թատերական խմբակին էր մասնակցում, սովորում էր գրել, շյուղերով գործել: Կենտրոնն իր սաներին դասերից հետո ավտոբուսով տեղափոխում էր մինչեւ բնակության վայր ու ծնողները միշտ վստահ են, որ իրենց երեխաներն ապահով տեղ կհասնեն:
Դեպքի օրը, բռնաբարված աղջկա մոր պատմելով, երեխան սովորական ժամին տուն չի գնացել, երբ ավտոբուսի վարորդից հետաքրքրվել է, վերջինս վստահեցրել է, որ երեխային արդեն իջեցրել է փողոցում:
Մայրը խուճապահար գնացել է ոստիկանություն, հենց այստեղ էլ կնոջ հարազատները զանգել են ու տեղեկացրել, որ աղջիկը այլայլված ու շատ տարօրինակ պահվածքով տուն է մտել: Մայրը ոստիկանների հետ տուն է գնացել, որտեղ էլ երեխան պատմել է իր հետ տեղի ունեցածը: Թերթի թղթակցի հետ զրույցում, բռնաբարված աղջկա մայրն ասաց, որ անմիջապես, երեխայի հեռախոսը տնտղելուց հետո բռնաբարողի հետքը գտել են, ոմն Գոռ, որը մոտ 30 տարեկան է, անընդհատ դեպքի օրը երեխային զանգել է, ավտոբուսի մեջ աղջկա ընկերներն էլ նկատել են, որ ինչ-որ տղամարդ է անընդհատ զանգեր կատարել ու հետաքրքրվել` որտեղ հասավ, երբ տեղ կհասնի եւ այլն:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: