Երկրապահներն անհանգիստ են. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, “Երկրապահում” փետրվարյան համագումարին ընդառաջ խմորումները շարունակվում են, ներքին դժգոհությունը բավականին մեծ է, Ազատության հրապարակում նստած իրենց ընկերներին պատշաճ չսատարելը, սպասվող ԵԿՄ նախագահի ընտրությունը կրկին ալեկոծել է “Երկրապահին”, որն առանց այն էլ բազում թեւեր ունի` գեներալ Մանվելի, Արամ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի:
Ինչպես տեղեկացնում են “Երկրապահի” թերթի աղբյուրները, Մանվել Գրիգորյանն իսկապես չի ցանկանում թողնել ԵԿՄ նախագահի իր պոստը, բայց եթե նման քաղաքական որոշում կայացնի, ապա ԵԿՄ նոր նախագահ կընտրվի Արթուր Աղաբեկյանը, ով շատ մտերիմ է գեներալի հետ:
ԵԿՄ-ականները կարծում են, որ միայն նրա շուրջ կոնսենսուս տեղի կունենա: Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի` Սեյրան Օհանյանի առումով, կընդվզե՞ն: “Չէ, կհամաձայնեն, բայց հնարավոր է եւ նա բոլորի սրտով չլինի, հետո էլ՝ Սեյրանի թեւն այդքան մեծ չէ ԵԿՄ-ում, եւ հետո` Մանվելը չի զիջի”,-նշել է թերթի աղբյուրը:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: