23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սուտ է

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ասուլիսում ասաց, որ ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի դեմ դատական հայցն աննախադեպ է, և սա չի նշանակում, որ իրենք նպատակ ունեն խոչընդոտելու լրագրողների աշխատանքը:  

Պատգամավորը ակնհայտ սուտ ու զրպարտություն որակեց մամուլի այն հրապարակումը, թե ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Մարգարյանից գումար է վերցրել, հիմա հրաժարվում է վերադարձնել և այդ պատճառով էլ ինքը դիմելու է դատարան:

՛՛Ես կարևորում եմ և հպարտ եմ, որ Արթուր Բաղդասարյանի նման առաջնորդ ունեմ, ով կարևորում է մարդու աշխատանքը՛՛,-նշեց նա: Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին, մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ի այցին՝ ՕԵԿ պատգամավորը նշեց, որ դիվանագիտական առումով չպիտի մոռանալ, որ մեր նա մի երկրի ԱԳՆ-ն է, ում երկիրը շրջափակման մեջ է պահում մեր երկիրը:  

Հարցին, թե ինչու ՕԵԿ երիտթևը չմասնակցեց Դավութօղլուի դեմ դեմ բողոքի ակցիաներին, Մարգարյանն ասաց՝ չգիտի, ՛՛առաջնորդի կողմից նման հորդոր չի եղել՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ