27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որտեղ լավ գործ կա, ՕԵԿ-ն այդտեղ է

՛՛Սոցիալական բյուջե էր եւ մի շարք կարեւորագույն ուղղություններ ուներ՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ 2014 թվականի բյուջեի վերաբերյալ իրենց առաջարկները հիմնականում ընդունվել են: Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչի հետ կապված Սահմանադրական դատարան բողոքարկելու ոչ իշխանական ուժերի որոշմանն ապա պատգամավորը նշեց, որ դա իրավունք է: ՛՛Ես ըմբռնումով եմ մոտենում մեր գործընկերների մտադրությանը: Ես տարբեր օրենքների հետ կապված ՍԴ-ում եղել եմ` մեկը ՀԾԿՀ-ի` գազի սակագների հետ կապված որոշման հետ, և ինձ հաջողվել է դատը շահել և շուրջ ութ տոկոս գազի գինն իջավ՛՛,-ասաց նա: ՕԵԿ պատգամավորը նշեց, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առումով շատ կարևոր է երաշխիքը, որը տալիս է պետությունը: ՛՛Պետք է կարողանանք բարեփոխումներ անել, որպեսզի երաշխիքները հստակ լինեն: Կարծում եմ, որ փոփոխությունները կլինեն առաջին վեց ամսում՛՛,-նկատեց նա: Մարգարյանը հավելեց, որ այս համակարգը քննարկվել է տարիներ շարունակ, համեմատվել տարբեր երկրների մոդելների հետ: ՛՛Նոր հեծանիվ պետք չէր հորինել և ընտրվեց մի մոդել, որն իր հետ կբերի լրջագույնս փոփոխություններ՛՛,-եզրափակեց նա:

 Հարցին, թե քաղաքական դաշտում որն է ՕԵԿ-ի դերակատարությունը Մարգարյանը պատասխանեց. ՛՛Քաղաքական դաշտի առանցքում միշտ եղել է ՕԵԿ-ի գործը, որտեղ լավ գործ կա, Օրինաց երկիրը դրա մեջ է, մենք դրա թիկունքում կանգնել ենք՛՛:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ