Գաղտնի է պահվում. Հայկական Ժամանակ
Օրաթերթը տեղեկություն Էր հրապարակել, որ 2017 թ. ոստիկանությունը ձեռք Է բերել 43 հատ 2017 թ. արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այդ մեքենաները ձեոք է բերել «Տոյոտա-Երեւան» ընկերությունից, որոնց համար վճարել է 350 մլն դրամ: «Հժ»-ը ոստիկանության ՀԼՎ-ից հետաքրքրվել էր, թե ինչ նպատակով է ոստիկանությունը ձեռք բերում այդ ավտոմեքենաները: Միաժամանակ խնդրել էինք տրամադրել, թե ՃՈ հաշվեկշռում քանի մեքենա կա, ու որքան է կազմում դրանց վառելիքի ծախսը մեկ տարվա ընթացքում:
«Ձեր 30.10.2017 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ 2017 թ. 43 հատ «Toyots- Corolla» մակնիշի ավտոմեքենաները ձեոք են բերվել ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելու նպատակով, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում հաշվառվող մեքենաների եւ դրանց վառելիքի ծախսի վերաբերյալ տեղեկությունը ՀՀ ոստիկանության պետի 1-ՆԳ հրամանի համաձայն համարվում է գաղտնի, հետեւաբար՝ չի կարող տրամադրել»,- մասնավորապես ասված է ՀՀ ոստիկանության գրավոր հարցման պատասխանում: Ի դեպ,«Տոյոտա-Երեւան» ընկերությունը կապվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մամուլը գրել է, որ այն Քոչարյանի ավագ որդունն է՝ Սեդրակ Քոչարյանինը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարւմ: