27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հո ինքնասպան կամիկաձեներ չե՞ք

ԱԺ ԲՀԿ խմբակցությյունը դեմ է քվեարկելու Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին այսօր Ազգային ժողովում Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի քվեարկությանն ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

՛՛Այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պետական ռեկետ, այլ կերպ ձևակերպել հնարավոր չէ ու կապ չունի 20, 30, թե 40 տարի հետո կտան քեզ կենսաթոշակ, թե ոչ, կարևոր է քո մասնաբաժինը տալ աշխատավարձի՛՛,-ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դեռևս ոչ մեկը կամավոր համակարգից չի օգտվել՝  ոչ խորհրդարանական մեծանասնության և ոչ էլ կառավարության անդամներից:  

Ինչ վերաբերվում է այն ձեռնարկատերերին, ովքեր պատրաստ են վճարել իրենց աշխատողների փոխարեն, ապա պատգամավորի խոսքով՝ դա բլեֆ է։ ՛՛Այն կազմակերպությունները, ովքեր հերոսաբար իրենց վրա են վերցնում կուտակային կեսաթոշակային համակարգի վճարները, հասկանում ենք՝ այս բլեֆի իրական նպատակները։ Նախ եթե մասնավորն իր վրա նման պատասխանատվություն է վերցնում, նշանակում է, մեր երկրում պետական ինստիտուտները չեն աշխատում և պետությունը որպես այդպիսին չի կարող իր երաշխավոր գործիքները կիրառել՛՛:

Զորաբյանը հարցրեց այդ հերոսական կազմակերպություններին, որոնք վստահաբար, կամ պարտադրաբար փորձում են գնալ այս հերոսական ակցիաներին։ ՛՛Ի՞նչ է՝ դուք 20, 30, 40 տարի յուրաքանչյուր ամիս այդ գումարները վճարելու եք, իհարկե ոչ, դուք հո ինքնասպան կամիկաձեներ չեք։ Իհարկե այդ անձնազոհությունը, ինքնազոհությունը կամ կամիկաձեությունը տևելու է մի քանի ամիս, որպեսզի այս աղմուկը մարի և բնականաբար ասեք եկեք աշխատեք և ձեր պարտավարությունները պետության առջև կատարեք ինքներդ՛՛:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը դեկտեմբերի 17-ից կդիմեն ՍԴ։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ