Ինչպե՞ս կարող է
՛՛Հանրապետական հասկացողությունը թիմ է, ինչպե՞ս պիտի Հանրապետական խմբակցությունը կառավարությունից դժգոհ լինի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե իսկապես ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհ են կառավարությունից, որ մերժել է իրենց առաջարկները բյուջեիվերաբերյալ:
՛՛Մեկս մյուսին դժգոհ չենք կարող լինել, մենք մի թիմ ենք՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ որևէ լարված հարաբերություն չկա ՀՀԿ-ական պատգամավորների ու կառավարության միջև: ՛՛Պարզապես պատգամավորներն առաջարկներ են արել և ուզում են, որ ըդննունվեն իրենց առաջարկները, սակայն կառավարությունը մեկնաբանել է, թե ինչու չեն ընդունել:
Բացի դրանից նաև բնութագրվել է կառավարության կողմից, թե կոնկրետ երբ այդ հարցերին անդրադարձ կլինի: Խնդիրը հետևյալում է, որ քսան միլիարդի առաջարկություն է եղել ԱԺ-ից, բնականաբար դրա լուծումները շատ բարդ են լինելու՛՛,-բացատրեց Սահակյանը:
Նա հայտնեց, որ կառավարությունը հինգ-վեց առաջարկ ընդունել մասնավորապես Առողջապահության հանձնաժողովից:
Հարցին, թե միանշանակ է, որ բոլոր ՀՀԿ-ական պատգամավորները կողմ են քվեարկելու բյուջեին, Սահակյանը պատասխանեց. ՛՛Իհարկե, քանի որ մեր քննարկումների արդյունքում է բյուջեն գրվել նաև:
Այս մի անգամ պիտի մամուլին տխրեցնենք, բյուջեի հետ կապված անակնկալներ չեն լինի՛՛: