Զուրաբյանի “ծիտիկ”-ն ու եվրապացոց թագավորի նամակը. Հայոց աշխարհ
Եթե Հայ ազգային կոնգրեսն ու այդ կուսակցության առաջնորդներից Լեւոն Զուրաբյանը որոշել էին նախաամանորյա իրենց անելիքների ցանկում “ծիտիկ” (ptichka) դնել “Երթ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ” տողի դիմաց, ապա երեկվա համեստ միջոցառումից հետո կարող են դա անել: Պարզ ասած՝ պարտականություն էր, կատարեցին:
Ըստ “Հայոց աշխարհի”, ՀԱԿ-ի երեկվա երթի դրական կողմն այն էր, որ, նախ, ավանդույթը չխախտվեց ու, եթե չենք սխալվում, արդեն վեցերորդ անգամ նման ակցիա տեղի ունեցավ՝ Մարդու իրավունքների օրվա առթիվ: Եթե պարզվի, որ ՀԱԿ-ի երեկվա, մեղմ ասած, համեստ երթի մասնակիցներից ոչ մեկը չի մրսել, չի սառել, չի հիվանդացել դա կլինի երկրորդ դրական հանգամանքը:
Բայց այսքանով էլ, թերեւս, սահմանափակվում են ՀԱԿԿ-ի երթին առնչվող դրական հանգամանքները: Մյուս կողմից՝ ՀԱԿ կուսակցության կազմակերպած միջոցառման ամեն ինչը մի տեսակ պարտականություն կատարելու տպավորություն էր թողնում: Ահա, որպես պարտականություն, երթի մասնակիցների առջեւից քայլում են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:
Շատ ավելի հետաքրքիր է այն ուղերձը, որ երեկ ընթերցվեց երթի մասնակիցների համար, նրանք միահամուռ “հաստատեցին” դրա բովանդակությունն ու այն տարան Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակ, որտեղ ՀԱԿԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը “եվրոպացոց թագավորին” հասցեագրված “թուղթը” փոխանցեց հասցեատերերի ներկայացուցչին:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: