18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է “ծակվել” Կարեն Անդրեասյանին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի  լավատեղյակ աղբյուր­ների,  դատական հա­մակարգի վերաբերյալ ՀՀ մարդու իրա­վունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից նախօրեին ներկայաց­ված սկանդալային զեկույցն ընդամե­նը պատվեր է:

Ամիսներ առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ եւ իր ծառայություններն առաջարկել ամերիկյան հատուկ ծառա­յություններին խոստանալով ներկայացնել փաստեր ժամանակին իր քննած մի գործի եւ դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին: Այնուհետեւ նշվեց, որ նա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհա­նուր իրավասության դատարանի դատա­վոր Սուրիկ Ղազարյանն Է:

Վերջինս 2010թ աշխատանքից ազատ­վել Էր, սակայն հետագայում հայտարարել, որ  դա տեղի է ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Սկրտումյանի կամքով, քանի որ 2010թ. քննած մի գործի շրջանակներում ինքը չի ենթարկ­վել վերադասի հրահանգներին:

Թերթի տե­ղեկություններով Ս. Ղազարյանն ԱՍՆ-ի հատուկ ծառայություններին նաեւ ներկա­յացրել է, թե ՀՀ դատական համակարգն ինչ վիճակում Է գտնվում, եւ յուրաքանչ­յուր դատավոր որքան գումար է “վերցնում” դատավճիռ կայացնելու համար:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ