13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Տիկին Թամարն ու Ծառուկյանի առյուծները. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեւանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը երեկ ավագանու նիստի ժամանակ մի լավ զվարճացրեց ներկաներին: Նա շատ մտահոգ դեմքով ելավ տեղից ու առաջարկեց, որ տուրքեր գանձեն ոչ միայն ընտանի կենդանիների, այլ նաեւ այն վայրի կենդանիների համար, որոնք մարդիկ պահում են տներում:

ԲՀԿ-ական տիկնոջ առաջարկին զուգահեռ շատերի աչքի առջեւ պատկերվեց Գագիկ Ծառուկյանի գազանանոցը՝ առյուծների գլխավորությամբ:

Շշուկներ եղան, թե տեսնես Ծառուկյանը տեղյա՞կ է ԲՀԿ ֆրակցիայի նոր առաջարկից, մեկ ուրիշն էլ վրա բերեց, թե երեւի իրենց համար առյուծները մտնում են ընտանի կենդանիների դասի մեջ:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ