21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն դեմ է կեսգիշերին բերված նախագծերին

Ազգային ժողովում այսօր կազմակերպվեց ՛՛Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՛՛ օրինագծի քվեարկությունը:

Օրինագիծն ընդունվեց, սակայն քվեարկությանը չմանսակցեց ԲՀԿ խմբակցությունը:

Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր տեսակետն արդեն հայտնել է կառավարության կողմից ԱԺ հապճեպ կարգով բերված նախագծերի վերաբերյալ: ՛՛Մենք նման նախագծերի քվեարկությանը չենք մասնակցում: Ի դեպ, բովանդակային առումով կտրականապես դեմ ենք այս նախագծին, և անհետաձգելի ճանաչված որևէ նախագծի քննարկման, որ ուրբաթ կեսգիշերին կառավարությունը կբերի Ազգայհին ժողով՛՛,-ասաց նա:

՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ այս օրենքով մարդիկ պետք է ստիպված լինեն իրենց գրպանից ավել գումար ծախսեl՝ մոտ երեսուն հազար դրամ կենսաչափական անձնագրերի ձեռք բերման համար: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ