13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անմարդկային՝ դարձել է պատիժ . Ժողովուրդ

Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ շփումը հաշմանդամ քաղաքացիների համար դարձել է պատիժ: Բանն այն է, որ թեեւ նախարարությունը սկսել է հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքով կամ սայլակով ապահովելու հա­վաստագրեր տալ, սակայն այդ գործընթացը կազմակերպվում է սարսափելի անմարդկային պայմաննե­րում:

Օրաթերթը տեղեկացավ որ նախ՝ հավաստագրերի տրամադրման վայրը շատ հեռու է՝ Երեւանի ծայրամասերից մեկում Կորեայի ձոր կոչվող վայրում, բացի այդ՝ հազարավոր քաղաքացիներին ընդամենը մեկ հոգի է սպասարկում, արդյունքում գոյանում են հերթեր, եւ մարդիկ կարող է եւ մի քանի օր անց ստանան այդ հավաստագիրը:

Ավելի դժվար է մարզերի բնակիչների վիճակը, քանի որ նրանք ստիպ­ված են մի քանի անգամ գալ-գնալ Երեւան, մինչեւ իրենց հերթը հասնի: Դժվար չէ ենթադրել, թե իշխանություններն ինչու են այսկերպ վարվում, հույս ունեն, որ քաղաքացիները այս քաշքշուկներից զզված՝ հրա­ժարվեն 95 հազար եւ 30 հազար դրամ արժեքի հավաստագրերից:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ