16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Նկարիչների միությունում լարված իրավիճակ է. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Նկարիչների միության հերթական համագումարը, որին իր թեկնածությունն առաջադրելու է  արդեն 15 տարի միությունը ղեկավարող Կարեն Աղամյանը։

“Թեեւ մինչ օրս պաշտոնապես չեն հայտարարավել այլ թեկնածուների անուններ,այդուհանդերձ, համաձայն շրջանառվող լուրերի, միության նախագահի պաշտոնի համար մրցակցելու են նաեւ Ռուբեն Այվազյանը, Հաղթանակ Շահումյանը, Արմեն Աթայանը եւ Նիկոլ Աղաբաբյանը։ Նկարիչների միության գործող նախագահը թեեւ նախապես որոշել էր իր թեկնածությունը չառաջադրել, սակայն վերջին օրերին իր անձի շուրջ տարածված խոսակցությունների անարժանահավատությունն ապացուցելու համար, այնուամենայնիվ, հանդես է գալու որպես նախագահի թեկնածու”,- գրում է թերթն ու հավելում, որ նա նույնիսկ պատրաստվում է իր մասին “հերյուրանքներ” տարածողների դեմ հայցով դիմել դատարան եւ պատասխանատվության ենթարկել նրանց։

“Կ. Աղամյանին բազմաթիվ հարցերում են մեղադրում: Նշվում էր նաեւ, որ միության շենքում գործող “Այվազովսկի” սրճարանը պատկանում է նրա որդուն”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ