09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախարարություններին նոր հատկացումներ կարվեն

Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվում է փոփոխություններ 2017 թվականի պետական բյուջեում՝ վերաբաշխում կատարել և որևէ գերատեսչության համապատասխան գումար հատկացնել։ Առողջապահության նախարարությանը 2017 թվականի պետա­կան բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 233 միլիոն 525 հազար դրամ։ Գումարը կտրամադրվի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»  ՓԲԸ-ին՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը փոխհատուցելու նպատակով։

Արդարադատության նախարարությանը տրամադրվեց 23 միլիոն դրամ՝ պաշտոնական տեղեկագրերի պարբերական հրատարակությունը մինչև տարեվերջ ապահովելու նպատակով։

Մեկ այլ որոշմամբ Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց ավելի քան 11 միլիոն դրամ՝ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի  պահպանման ծախսերի համար:

Պահուստային ֆոնդից 8 միլիոն դրամ հատկացվեց Վերահսկիչ Պալատին՝  հանրային հատվածի ՏՏ համակարգերի շտեմարանների հետ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Արդարադատության նախարարությանը տրամադրվեց 300 հազար եվրոյին համարժեք դրամ՝ արբիտրաժային դատարանի կողմից քննության համար գանձվող վճարները վճարելու նպատակով։

Բնապահպանության նախարարությանն էլ կհատկացվի 22 միլիոն դրամ՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումներ իրականացնելու նպատակով։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ