22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչքան օրենքն ու բարքերը թուլանում են, ավելի աչքի են ընկնում. ի ծնե, թե՞ ձեռքբերովի

Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի տնօրեն Կարեն Թոփչյանի խոսքով` համասեռամոլների թիվը ոչ թե վերջին տարիներին ավելացել է, այլ ուղղակի նրանք ավելի բացահայտ են դարձել:

”Նրանք լեգալիզացիայի են ենթարկվում, ի հայտ են գալիս, բացահայտ են դառնում, ինչքան օրենքն ու բարքերը թուլանում են, ավելի աչքի են ընկնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ սեքսոպատոլոգի` մոտ քառասուն տարի առաջ էլ համասեռամոլների թիվը նույնն է եղել, քանակը չի փոխվել. “թաքնված են եղել, իսկ հիմա բացահայտ են դարձել”,-նկատեց նա:

”Հիմա հավաքվում են, միտինգներ են անում, ավելի ազատական են ցույց տալիս: Մեզ մոտ միտինգներ չկան, իսկ արտասահմանում տարին մի անգամ շքերթներ են կազմակերպում, ու ժամանակ առ ժամանակ որ երկրում թուլանում են օրենքները, սկսում են ավելի բացահայտ իրենց ցույլ տալ”,-բացատրեց Թոփչյանը: 

Վերջինս ավելի ազատ գործելու պատճառ է համարում  խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, ինչպես նաև Եվրոպայի պարտադրած օրենքները:  

Կարեն Թոփչյանը շեշտեց, որ միասեռական լինելու հակումը հիմնականում բնածին վարքագիծ է: ”Կան նաև ձեռքբերովի տարատեսակներ, բայց հատուկ պիտի միջավայր լինի, օրինակ` բանտերում մի սեռի ներկայացուցիչների մեջ, սակայն դա շատ քիչ տոկոսայնություն է կազմում”,-եզրափակեց սեքսոպատոլոգը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ