27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խրամատում, բլինդաժում, զորանոցում, կաթսարանում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել

ԱԺ-ում ընթացող կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե մայիսից բանակ զորակոչվող գիտնականների համար ինչ պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք կարողանան զբաղվել կրթությամբ նաև բանակում։ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է։ «Դուք երևի ծառայության նկատամամբ ուրիշ պատկերացում ունեք։ Խրամատում, բլինդաժում, զորանոցում, կաթսարանում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել, բայց մենք քիչ թվով երիտասարդների մասին ենք խոսում և պատրաստ ենք նրանց համար ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ոչ թե ջերմոցային պայմաններում անցնեն իրենց ծառայությունը, այլ գիտությամբ կարողանան զբաղվել, և վստահ եղեք՝ նրանք շատ ավելի արդյունավետ են զբաղվելու գիտությամբ ու շնորհակալ կլինեն դրա համար», – նշեց Զաքարյանը։

Նախաձեռնության անդամն էլ շարունակեց պնդել, որ թեև ցանցային ադմինիստրատոր լինելու և խրամատում կանգնելու մեջ տարբերություն կա, բայց ադմինիստրատիվ աշխատանքից գիտությունը չի շահում։ «Իմ հարցը հետևյալն է՝ արդյոք կոնկրետ գիտությամբ զբաղվելու համար ստեղծված են պայմաններ, թե ոչ։ Լավ, ծրագրավորողների համար ստեղծված են պայմաններ, բայց օրինակ փիլիսոփաների ու հոգեբանների համար պայմաններ չկան, նրան զորակոչվելո՞ւ են բանակ, թե՞ ոչ», -հարցրեց նա։ Ի պատասխան փոխնախարարն ընդգծեց. «Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Մեր նպատակը չի տեսնել, թե ով ցանկություն ունի փիլիսոփայությամբ զբավել, սենյակ տանք, ասենք՝ նստի, դու վաղվանից փիլիսոփայությամբ կզբաղվես, բայց պետք է առանձին մտածել, թե ինչպես ներգրավել փիլիսոփաներին, որ փիլիսոփայությունը՝ որպես գիտության ուղղություն, չտուժի այն մարդկանց մոտ, ովքեր այդ ճանպարհին մեծ արդյունքների կարող են հասնել»։ Զաքարյանը նաև հավելեց, որ իրենք ուսանողներից առավել մտահոգ են այնպես անել, որ բոլորի նկատմամբ ազնիվ վարվեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ