28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավութօղլուի այցը շոու է. թուրքագետ

 Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցին Հայաստան` թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Դավթօղլուի այցը կրում է շոուի բնույթ:

“Անկախ նրանից, թե Դավութօղլուն ինչ հանդիպումներ կունենա Հայաստանում, աշխարհում քննարկվելու է այն հարցը, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայկական կողմի հրավերով ժամանել է Հայաստան, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Դավութօղլուի այցը շոու է”,- ասաց նա։

Թուրքագետն առաջարկում է Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումն անցկացնել ուղիղ եթերով։

“Ինչքան թափանցիկ լինենք, բաց աշխատենք, չարաշահումների տեղիք չենք տա”,- նշեց Շաքարյանը։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նշեց, որ հայ-թուրքական տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում այսօր Դավութօղլուն գալիս է Հայաստան։

“Թուրքական ղեկավարությունը երբեք չի թաքցրել, որ հայ-թուրքական հարաբերություններին շաղկապված է արցախյան հարցը։ Բոլորի համար պարզ է, որ Թուրքիայի դիրքորոշումներն արտաքին լսարանի համար են։ Հայկական կողմը չպետք է երկկողմանի բանակցություններ վարի Դավութօղլուի հետ Երեւանում, թող գա, մասնակցի համաժողովին և հեռանա։ Հայաստանը պետք է հետ վերցնի արձանագրություններն Ազգային ժողովից”,- ասաց նա։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ