19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մեկնարկել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 17-ին մեկնարկել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ այդ շաբաթվա ընթացքում իրականացնում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, այս վարակի վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացմանը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորմանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես միացել է նշված միջացառումներին։ Դրանց շրջանակներում ՀԵՀ-ը ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության և ինքնաթեստավորման հնարավորության մասին տեղեկացնելու նպատակով նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, մարզահամերգային համալիրում կայացած համերգից առաջ երիտասարդների շրջանում տարածեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկող թռուցիկներ, դահլիճի մեծ էկրանին ցուցադրվեց  ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևայի մասնակցությամբ տեսանյութ: Կոչեր հնչեցին թեստավորման անհրաժեշտության և սեփական ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու կարևորության մասին։

Արդյունքում Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդներ իրազեկվեցին, որ ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռ չէ, կարևոր է հետազոտվել/ինքնաթեստավորվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ, իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը և վարակված լինելու դեպքում ստանալ բուժում ու ապրել լիարժեք կյանքով:

Երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ