19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ես չափազանց լավատեսություն չէի հայտնի․ Լավրով

Այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են։

Նա նշեց, որ Բաքու այցի ժամանակ արդեն նշել է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր բաղկացուցիչները կան։

«Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում եւ հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցությունների սեղանին են ամբողջ հանրագումարով»,- ասաց նա։
Լավրովի խոսքով՝ դրական է, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լավ են արտահայտվում Ժնևում միմյանց հետ հանդիպման հանգամանքի մասին։ Նա ասաց, որ այդ վերաբերմունքը կարող է օգնել առաջ գնալ կարգավորման գործում:

«Մենք կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր ձեռնարկել՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար: Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ