19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ջուրը կթանկանա. Ժողովուրդ

Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաեւ խմելու ջրի գինը: Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննակել այդ հարցը: Ըստ ՀԾԿՀ նախագծի՝ խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ սակագինը կազմում է 180 դրամ:

Մասնավորապես միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրամի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Իսկ մեկ խորանարդ մետր ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նոր սակագնի ուժի մեջ մտնելուց հետո այն կդառնա 28,7 դրամ: Ու չնայած համատարած այս գնաճին՝ իշխանությունները որեւէ քայլ չեն անում իրավիճակը մեղմելու ուղղությամբ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ