“Սաս գրուպ”-ը լուրջ խախտումներ է թույլ տվել. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ իրենց իրազեկ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող “Սաս գրուպ” ՍՊԸ-ն լուրջ խախտումներ է թույլ տվել։
“Հոկտեմբեր ամսին “Սաս գրուպ”-ի տնօրեն Սամվել Գզրարյանը Բագրատաշենի մաքսային կետով Իռլանդիայից Հայաստան է ներմուծել 492 շիշ գինի, որը, սակայն, չի հայտարարագրել։ ՊԵԿ-ի բացահայտումից հետո “Սաս գրուպ”-ը տուգանվել է 50.000 դրամի չափով։
“Ժողովուրդ”-ը փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՍՊԸ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանից, սակայն նա ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Նշենք, որ սա Արտակ Աարգսյանին պատկանող ՍՊԸ-ի իրականացրած միակ խախտումը չէ։ Առաջիկայում կանդրադառնանք նաեւ մյուսներին”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։