16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Թեժ պայքար Արարատում.Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է.

Արարատի մարզի Ջրահովիտ և Այնթապ համայնքներում դեկտեմբերի 8-ին կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս երկու ընտրությունները նման են նրանով, որ երկու համայնքներում էլ ընտրապայքարի են դուրս գալու 2 թեկնածու` նախկին և գործող համայնքապետերը: Ջրահովիտում կպայքարեն նախկին գյուղապետ Վարդան Գրիգորյանը և գործողը` Համլետ Ղազարյանը:

Համայնքում անցկացված հարցումներից կարելի է ենթադրել, որ երկու թեկնածուներն էլ ունեն համակիրների մեծ բանակ: Այստեղ հետաքրքրականն այն է, որ մի թեկնածուին նախընտրող բնակիչները բացասական կարծիք չէին հայտնում իրենց կողմից ոչ նախընտրելի թեկնածուի մասին: Շատերն անգամ ասում էին, որ որպես գյուղապետ, երկուսն էլ լավ են աշխատել:…

Բոլորովին այլ վիճակ է Այնթապում: Ի զարմանս անյթապցիների, ընտրապայքարի դուրս եկավ համայնքը նախկինում մոտ 10 տարի ղեկավարած Լևոն Թարվերդյանը: Վերջինս նախկին մարզպետի պահանջով դիմում էր գրել և ազատվել պաշտոնից: Թեկնածու Թարվերդյանը այս անգամ չունի բուկլետներ, նախընտրական շտաբ, չի հանդիպում ընտրողների հետ և դա մեկնաբանում է այն հանգամանքով, որ իրեն բոլորն էլ լավ են ճանաչում և ներկայանալու խնդիր ինքը չունի:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ