14 Մարտի, Saturday, 2026
KFC

Ամենաշատը՝ ԱԱԾ-ն. Ժողովուրդ

Պետական գերատեսչությունների մեջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  ամենաշատն է գումար ծախսում ավտոմեքենաների պահեստամասեր գնելու վրա։

“Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ միայն նոյեմբեր ամսին ԱԱԾ-ն պետական բյուջեի միջոցներից մոտ 2 մլն դրամ է ծախսել ավտոպահեստամասեր գնելու համար։

Ավելին, հոկտեմբեր ամսվա ընթացքում էլ ԱԱԾ գնած ավտոպահեստամասերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4.5 մլն դրամ։ Նշենք, որ ԱԱԾ-ն դրանք հիմնականում գերադասում է գնել անհատ ձեռներեցներից: Թե ովքեր են նրանք եւ ինչ առնչություն ունեն ԱԱԾ վերնախավի հետ, դժվար է ասել:

Ամեն դեպքում, հայտնի իրողություն է, որ մեծ չափերի պետական գնումները հասարակ մահկանացուներից չեն արվում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ