18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ ցավ է պատել Րաֆֆիին. Իրատես de facto

Ինչպես միշտ, Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ տեղի ունեցող “զարգացումները” շատ հետաքրքիր են: Նրա կուսակցությունում ոչ միայն աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, այլեւ այնտեղ օրվա տարբեր ժամերին ու վայրկյաններին Րաֆֆու տարբեր “զգացում” ունեն: Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն:

Մի քանի օր առաջ, երբ փորձում էին ճշտել` ո՞ւր է Րաֆֆին, ե՞րբ է վերադառնալու եւ արդյո՞ք վերադառնալու է, կուսակցությունում որեւէ մեկը տեղյակ չէր:

Մի քանիսն անչափ լուրջ դեմքով “գուժում” էին, որ լուրջ հիվանդ է, ապաքինվում է: Ե՞րբ կվերադառնա։ “Չգիտենք, մեկնելուց առաջ հավաքել է կուսակցությանն ու ասել է` գնում է: Առողջական խնդիրներով”: Լոս Անջելես:

Րաֆֆու “հիվանդությունը”, հանց Բրեժնեւինը, հույժ գաղտնի է պահվում, ու ոչ մեկը չգիտի, թե այդ ինչ ցավ է պատել նրան: Սակայն նրան լավ ճանաչողները գիտեն, որ մի ժամանակ էլ “Մեձ մայրիկի” պատրվակով ԱՄՆ մեկնող Րաֆֆին սիրում է “ցավին անտեղյակ, դավին անհաղորդ լինել” “ծանր պահերին”, զի կուսակցությունը պահելու միջոցներ կրկին չկան, հայթայթելն էլ շատ դժվար է, բավականին լուրջ տրադիցիաներ ունեցող ՌԱՀՀԿ-ն է փակման եզրին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ