16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լարված կրքեր . շրջապատել են Ազգային ժողովի շենքը /լրացված/վիդեո/

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այս պահին Ազգային ժողովի դիմաց երկու հազարից ավելի մարդ բողոքի է դուրս եկել: Խորհրդարանում քննարկվում է “Կուտակային կենսաթոշակների մասին”  ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցը: Ակցիայի մասնակիցները պատգամավորներին հորդորում են ճիշտ քվեարկություն անել:

Henaran.am-ի հետ զրույցում ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտթեւի ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, թե ակնկալում են, որ այնուամենայնիվ պատգամավորների մեծամասանությունը խոհեմ կգտնվի եւ կընդունի ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը: Սակայն, եթե օրենքը մտնի կիրառության մեջ, իրենք դիմելու են Սահմանադրական դատարան:

12:40-ին պարզ դարձավ, որ ընդդիմադիր 4 ֆրակցիաների առաջարկած նախագիծը մերժվել է 54 դեմ և 45 կողմ ձայների բախշմամբ:

Քիչ անց ֆրակցիաների ներկայացուցիչները հանդիպեցին ակցիայի մասնակիցների հետ և խոսեցին հետագա ծրագրերի մասին:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է հետագա գործողությունները կարգավորող խումբ և պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր խոսքում նշեց.”Չնայած Սահմանադրական դատարանի որոշումները մինչ այսօր սուբյեկտիվ են եղել, սակայն մենք կհարգենք մեր Սահմանադրությունը”:

Մանրամասները`  Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ