13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ցմահ դատապարտյալի մայրը բողոքում է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ գլխավոր դատախազու­թյան դիմաց ցմահ դատա­պարտված Արեն Չատինյանի մայրն ու նրա ընկերները երեկ կազմակերպել էին բողոքի ակցիա’ գլխավոր դատախա­զից պահանջելով վերանայել Արեն Չատինյանի նկատմամբ կայացրած վճիռը:

Չատինյանի մայրը “Ժամանակի” հետ զրույցում հայտնեց, որ տղային մեղադ­րում են մի սպանության մեջ, որի հետ նա ընդհանրապես կապ չունի: Արենը չի ճանաչում սպանվածին, ընդամենը նրա մոտ է եղել սպանվածի հեռա­խոսը, որը, Արենի վկայու­թյամբ’ գտել է այգուց:

“Դատապարտյալի մայրը` Ալլա Մարտիրոսյանը, նշեց, որ դրա­նից առաջ որդին երկու անգամ մեղադրվել է դւսնակահարության համար, ինչը համապա­տասխանում է իրականությա­նը: Առաջին անգամ նա դանա­կահարել է տաքսու վարորդի` հայհոյելու համար, երկրորդ անգամ ոստիկանի, որը չի ցանկացել վերադարձնել Արենի անձնագիրը, ով ունեցել է ժամկետանց փաստաթղթեր”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ