“Դուք հանգիստ` ես Ձեր ընկերուհին չեմ”. ակտիվիստուհին և ոստիկանը բախվեցին/վիդեո/
Երեկ ՌԴ նախագահի Հայաստան այցելելության օրը լրահոսն այնքան հագեցած էր, որ պարզապես հնարավոր չեղավ դրանց մի մասը ներկայացնել ընթերցողին: Ներկայացնում ենք դրանցից մեկը:
Տեղեկացանք, որ 110 քաղաքացիներ բերման են ենթարկվել Երևանի ոստիկանության բաժանմունքներ: Մարշալ Բաղրամյան պողոտայի մինչ նախագահական նստավայր հատվածը` փակ է եղել բոլոր քաղաքացիների համար: Ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տալիս ազատ քայլել փողոցով, քանի որ հարկավոր էր “մաքրել” տարածքը մարդկանցից:
Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե ինչու են բերման ենթարկում հանգիստ քայլող քաղաքացիներին ասաց.”Երբ որ Ձեր իրավունքները կսահմանափակեն,կամ Ձերը անձամբ , էն ժամանակ ես Ձեզ կբացատրեմ: Դուք ոստիկանին նման հարց տալու իրավունք չունեք ”:
Նույն պահին լեզվակռիվ սկսվեց ակտիվիստուհու և ոստիկանի միջև:
“Սրանը որնա, հանգիստ, հանգիստ, հանգիստ ընկերուհի”,-ասաց ոստկանը:
“Դուք հանգիստ, դուք հանգիստ` ես Ձեր ընկերուհին չեմ”,-հակադարձեց աղջիկը:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: