02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քոչարյանը նեղացել է Պուտինից. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, երեկ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում գտնվող Վ. Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, նա ինչ-որ առումով նեղացած է Պուտինից:

Ըստ այդ աղբյուրների` վերջին շրջանում Քոչարյանը երկու անգամ ցանկացել  է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել: “Այլապես ի՞նչ է նշանակում` Քոչարյանը Հայաստանում չէ, երբ մեկ ամսից ավելի բոլորը գիտեն, որ դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի նախագահը ժամանելու է Երեւան”,- արձանագրեց թերթի զրուցակիցը:

Ի դեպ, երեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր, որ Ծառուկյանին, ի տարբերություն Քոչարյանի, չեն հրավիրել պաշտոնական ճաշին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ, երբ Երեւան էր ժամանել Մեդվեդեւը, նա հրաժարվել էր մասնակցել ՌԴ նախագահի պատվին տրված ճաշին: Սակայն ավելի ուշ պարզվեց՝ Ծառուկյանին հրավիրել են, եւ նա ներկա է եղել ճաշկերույթին:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ