Ամեն ինչ կախված է Ռուսաստանի կամքից
«2013 թվականին ստորագրվելիք ԵՄ-ՀՀ համակողմանի ասոցացման համաձայնագրին Ռուսաստանը դեմ չէր: ՌԴ-ն ասում էր՝ Հայաստանը կարող է և՛ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խորացնել, և՛ ԵՄ-ի, բայց եվրոպացիներն առաջ քաշեցին «կա՛մ, կա՛մ» սկզբունքը: Իրականում ասոցացման համաձայնագրին դեմ էր համաշխարհային ֆինանսական օլիգարխիան, իսկ ԵՄ-ն գործիք է նրանց ձեռքում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընէացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Վերջինս շեշտեց՝ 2013թ.-ի և ներկայիս համաձայնագրերում սկզբունքային հակադիր դրույթներ չի տեսնում:
Այս համաձայնագիրը ո՛չ ստորագրելու և ո՛չ էլ չստորագրելու դեպքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենալու, քանի որ հարցը ոչ թե ստորագրությունն է, այլ էական համագործակցությունը», – նշեց բանախոսը։