27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանի խնդիրները կցանկանայինք լուծել ոչ թե զենքի, այլ՝ դիվանագիտության օգնությամբ. Վ. Պուտին

Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը մեզ հնարավորություն տվեց համապատասխան փաստաթղթեր նախապատրաստել այսօր ստորագրելու համար: Այս մասին դեկտեմբերի 2-ին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպումից առաջ, հավելելով, որ Սերժ Սարգսյանը դրանք համարել է շատ զգայուն Հայաստանի տնտեսության համար:

՛՛Ուզում եմ ասել, որ դա մեր բարի կամքը չէ, այլ մեր ընդհանուր պայմանավորվածություններն են: Նկատի ունեմ, որ մենք համատեղ տնտեսական տարածքի ստեղծմանն ուղղված շարժում ենք սկսում եւ հենց դա Ռուսատսանի համար խթան է ընդունել այնպիսի որոշումներ, որոնց մասին Դուք ասացիք, որովհետեւ դա միշտ պայմանավորվածությունների եւ փոխզիջումների հարց է՛՛,-ասել է նա:

Պուտինը նշել է, որ հասկանում է Հայաստանի տնտեսության վիճակը եւ հասկանում է, որ ՄՄ-ին միանալու դեպքում՝ Հայաստանը պետք է իր ուժերի նկատմամբ վստահություն զգա: ՛՛Պետք է անհրաժեշտ ՛՛անվտանգության բարձիկներ՛՛ ստեղծել Հայաստանի տնտեսության համար՛՛:

՛՛Դուք հիմա հիշեցրիք Գյումրիում մեր ռազմակայանի մասին: Ես շատ կցանկանայի (մենք այդ մասին ձեզ հետ այդ մասին երկար խոսեցինք Գյումրիում մեր հանդիպման ընթացքում, մեքենայի մեջ ու օդանավում ուղղակի շփման ժամանակ) որպեսզի տարածաշրջանի խնդիրները մենք լուծեինք ոչ թե զենքի, այլ՝ դիվանագիտության, բոլոր կողմերի համար ընդունելի պայմանավորվածությունների օգնությամբ՛՛,-հավելեց ՝ ՌԴ նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ