Ձերբակալություններ /վիդեո/
Ժամեր առաջ ձերբակալվել է Գյումրիի “Ասպարեզ” լրագրողների ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Ձերբակալվածների թվում են մտավորականներ, արվեստագտներ և լրագրողներ: Տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը Գյումրիից:
Նրանց ձեռնաշղթաներ են անցկացրել, վերցրել են տեսախցիկները: Լ. Բարսեղյանը ոստիկանության բաժանմունքից գրում է. “Չմտածեք ժողովուրդ, մենք հաղթելու ենք: Հայաստանի անկախությունը առեւտրի առարկա չէ։ Սերժիկը պիտի իր ռեժիմով պաշտոնանկվի.. . “: Բարսեղյանը նշում է, որ եթե ոստիկանները իրեն բերման ենթարկելու առնչությամբ եւս քառորդ ժամ բացատրություն չտվեցին, հացադուլ է հայտարարելու:
Հիշեցնենք, այսօր նախագահ Սերժ Սագսյանի հրավերով պետական այցով Գյումրի է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երևանում նույնպես բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվել: Բաղրամյան պողոտայի վրա Henaran.am-ի տեսախցիկը արձանագրեց, թե ինչպես այսօրվա ընդդիմադիր հերոսները բերման երնթարկվեցին, փոքր խմբերով նախագահական շարժվելիս:
Մանրամասները` տեսանյութում: