19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Շոու. Ժողովուրդ

ՀՔԾ-ում փորձում են ցույց տալ, թե իրենք էլ են աշխատում: Նույնիսկ մի քանի անգամ հաղորդագրություն տարածեցին, թե քաղաքացիներն իրենց դիմում են ներկայացրել այս կամ այն դատա­վորի կողմից խարդախություն կատարելու կամ կաշառք վերցնելու վերաբերյալ, նույնիսկ դրանից հետո քրե­ական գործեր էին հարուցվել: Սակայն այդպես էլ չմանրամասնեցին, թե կոնկրետ ո՞ր դատավորի դեմ է ներ­կայացված եղել դիմումը:

Երեկ օրաթերթը ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին հարցրեց’արդյո՞ք շոու չէ բուն խնդրի մասին հանգամանալից տեղեկություն չտրամադրելը: «Եթե իմ պատկե­րացրած քրեական գործի մասին է խոսքը, ապա դատավորը նախկին դատավոր է, արդեն չի պաշտոնավա­րում, քաղաքացու հաղորդումը իր ենթադրաբար հանցագործության վերաբերյալ չի հաստատվել, ու գործով վարույթը կարճվել է, այդ իսկ պատճառով չի հրապարակվել»:

Փաստորեն, ստացվում է, որ, իրոք, ՀՔԾ-ում շոուներովեն զբաղված, եւ հաղորդագրություններ են տարածում առանց փաստերը ստուգելու, կատարվածի մասին հանգամանալից տեղեկություններ ստանալու, հետո կարճում են դրանք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ