Պարոն Աբրահամյան, դուք շատ բան չգիտեք. ԱԺ նախագահը կդիմի իրավապահներին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/arm13826953376_1385972700.jpg)
Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նոր պատգամավոր ունեն՝ ՕԵԿ խմբակցությունից Լեւոն Դոխոլյան: Նիստին մասնակացում է 123 պատգամավոր:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան քաղաքացիներ են բերման ենթարկել, քանի որ դեմ են արտահայտվել ՌԴ նախագահի քաղաքականությանը: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես անդրադրձավ նույն հարցին՝ նշելով, որ հարիր չէ այս օրը նման ակցիաների մասնակիցներին տանել ոստիկանություն:
“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ լրացրեց գործընկերներին.
”Պարոն Աբրահամյան, դուք շատ բան չգիտեք: Մարդկանց ստիպում են դուրս գալ փողոցներ, դրոշներ վերցնել եւ դիմավորել Ռուսաստանից ժամանած Պուտինին: Նրանք պետական աշխատողներ են: Խնդրում եմ զբաղվեք այս հարցով, ապօրինի գործողություններ չլինեն”,-ասաց Փոստանջյանը:
Հովիկ Աբրահամյանը նկատեց, թե համամիտ չէ, որ ձերբակալություններն ապօրինի են, բայց ՛՛Ազգային ժողովը անպայման կարձագանքի եւ կդիմի իրավապահներին՛՛: